Տեքստային խնդիրներ
1․ Անահիտը 5 տուփ կարագ գնելու համար վճարեց 3500դրամ։ Սոնան այդ նույն կարագից 3 տուփ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 3500:5=700, 700×3=2100դ.
2․Ավտոմեքենան երկու օրում անցավ 650կմ ճանապարհ։ Առաջին օրը նա անցավ 70կմ-ով ավելի, քան երկրորդ օրը։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան առաջին օրը։ 650-70=580կմ, 580:2= 290կմ, 290+70=360կմ
3․ Սոնան 20 տետրի համար վճարեց 280 դրամ ավելի, քան Անին՝ 16 տետրի համար։ Աննան 7 տետրի համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 20-16=4, 280:4= 70, 70×7= 490դ.
4․ Էլեկտրալարի 60մ երկարությամբ փաթեթն արժե 7200դրամ։ Որքա՞ն պետք է վճարել՝ այդ լարից 25մ գնելու համար։ 7200:60= 120, 120×25=3000դ.
5․Երկու թվերի գումարը 1240 է, իսկ տարբերությունը՝ 120։ Որո՞նք են այդ թվերը։ 1240-120=1120, 1120:2=560, 560+120=680
6.Երկու պարկում միասին կար 124կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 4կգ լցրին երկրորդի մեջ, պարկերում շաքարավազի քանակները հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար յուրաքանչյուր պարկում։ 124-4= 120, 120:2= 60, 60+4=64
7.Դերձակն ունի 21մ գործվածք։ Դրանից նա օրական պետք է կտրի 3մ։ Ո՞րերորդ օրը նա կկտրի վերջին կտորը։21:3= 7, 7-1=6