Այցելություն դեպի հին հայկական թագավորություն

Լուսանկարը՝ Եվա Պապյանի

Ողջո՜ւյն, իմ սիրելի ընկերներ, ես Եվա Պապյանն եմ: Գիտե՞ք, երեկ մենք գնացել էինք ճանապարհորդության «Էրեբունի պատմահնագիտական արգելոց -թանգարան» և ես ուզում եմ Ձեզ պատմել իմ ճանապարհորդության մասին: Ուրեմն այսպես:

Նախ մենք մտանք թանգարան, որտեղ տեսանք հին հայկական թագավորական քարտեզը, որի վրա հին հայկական քաղաքներ էին: Հետո տեսանք հին կարասներ, որտեղ շատ տարիներ առաջ մարդիկ գինի են պահել: Այնտեղ նաև ցուցադրված էին կավե քանդակներ և քարերից պատրաստված ուլունքներ:

Լուսանկարը՝ Եվա Պապյանի
Լուսանկարը՝ Եվա Պապյանի

Թանգարանից դուրս գալուց հետո մենք գնացինք պեղումների, այո՜, իսկական պեղումնների, մենք վերցրինք տարբեր գործիքներ և սկսեցինք ավազը փորել, որտեղից էլ գտանք շատ օգտակար, հետաքրքիր, յուրահատուկ ու գեղեցիկ իրեր, օրինակ՝ կավե թեյնիկ, թանկարժեք քարեր և այլն:

Լուսանկարը՝ Եվա Պապյանի

Եվ ամենավերջում մենք բարձրացանք ամրոց, այդ ամրոցը շատ-շատ բարձր էր և երևում էր ամբողջ Արարատյան դաշտը, մենք քայլում ու քայլում էինք և ավելի էինք բարձրանում ու Հայաստանն ավելի էր գեղեցկանում:

Ես շատ գոհ եմ իմ ճանապարհորդությունից, որովհետև շատ լավ ժամանակ անցկացրեցինք, անգամ ուզում եմ ևս մեկ անգամ այցելել «Էրեբունի պատմահնագիտական արգելոց- թանգարան: Բոլորիդ անշուշտ խորհուրդ եմ տալիս այցելել:

Լուսանկարը՝ Եվա Պապյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s