Մայրենի. Դասարանական և տնային առաջադրանք.26.11.2020

  • Բլոգումդ գրավոր պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը(կարճ՝ 5-6 նախադասությամբ):

  • Մի որսորդ մի գեղեցիկ եղնիկ էր բռնել և նվիրել երեխաներին: Նրանք եղնիկին շատ էին վարժվել,  սիրում ու խաղում էին նրա հետ: Տպավորություն էր ստեղծվել, թե եղնիկը նույնպես երջանիկ է, բայց պատմվածքում անընդհատ երևում է նրա թախծոտ հայացքը: Եղնիկը կարոտում էր իր անտառը, երևի նաև իր ծնողներին: Պատմվածքի վերջում քամին ստիպում է նրան ուժ հավաքել և սլանալ իր անտառը, որտեղ նրան էին սպասում իր ընկերներն ու ծնողները:
  •  
  • Նկարագրի՛ր եղնիկին: Եղնիկը շատ բարի ու գեղեցիկ էր, սլացիկ, սև ու մեծ աչքերով, երկար թարթիչներով: Նա շատ ընկերասեր էր, զվարճալի, բայց նաև մի փոքր տխուր:
  •  
  • Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը: Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
  •  
  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը: Որ պետք չէ լքել հայրենի հողը և պետք չէ մարդկանց կամ կենդանիներին հեռու պահել հարազատներից: Պետք է միշտ մնալ այն վայրում, որտեղ ծնվել եք:
  •  
  • Բլոգումդ գրի՛ր հանդ- ագարակ վերջալույս-մայրամուտ, խարտյաշ-շեկ, ջինջ-զուլալ, անդուլ- անդադար, նազելի-քնքուշ, վճիտ-հստակ, պարզ հուժկու- զորեղ, թախծալի-տխրալի, հողմ- փոթորիկ, ոստյուն- թռիչք, խավար- մութ, սաստկանալ- ուժեղանալ բառերի հոմանիշերը:
  •  
  • Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:
  • Բարեկամ- թշնամի, ջինջ- պղտոր, թաքուն-բացահայտ, երեխա-մեծահասակ, զգայուն- անզգա, խավար- լույս:
  •  
  • Լրացրո՛ւ բաց թողած տառերը:

Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարձրանալ, փաթաթել, ծածկվել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s