Ողջույն, ընկերներ: Գիտե՞ք, մենք մի քանի օր առաջ փախլավա ենք թխել և ես իհարկե չեմ կարող Ձեզ չպատմել ընթացքի մասին:
Ուրեմն այսպես: Նախևառաջ մենք գնացինք խանութ և գնեցինք այն պարագաները, որոնք մեզ պետք էին գալու մեր համեղ փախլավան պատրաստելու համար:

Իհարկե բոլորիս համար դասերը շատ կարևոր էին, բայց մենք չէինք կարող այս համեղ ու բուրավետ առիթը բաց թողնել և չմասնակցել այս կարևոր գործին:
Երբ մենք խանութից տոպրակներով ծանրաբեռնված վերադարձանք դպրոց, բոլորովս սկսեցինք ընկույզները մաքրել: Ինչպես գիտեք, փախլավան շաաա՜տ է ընկույզներ սիրում: Րոպեներ անց փախլավայի անուշ հոտը տարածվել էր դպրոցով մեկ և մեզ հազիվ էինք զսպում, որպեսզի չհամտեսենք: Բայց դե գիտեինք, որ այն կարևոր ցուցահանդեսի պիտի մասնակցի, հետևաբար մեր ախորժակը զսպեցինք:

Ուզում եմ նաև ասել, որ մեր պատրաստած փախլավան պատվիրեցին հենց նույն օրը:
Աշնան այս ցուրտ օրերը դուք էլ լցրեք անուշ բույրով և Ձեր տանը պատրաստեք փախլավա, հատկապես իսկական արցախյանը:
