Իմ սիրելի գիրքը.Փոքրիկ Իշխանը

Իմ սիրելի գիրքը.

ՙ Փոքրիկ Իշխանը՚, հեղ.՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Ես շատ գրքեր եմ կարդացել, բայց ինձ համար առանձնանում է Անտուան դը Սենտ-ԷքզյուպերիիՙՓոքրիկ Իշխանը՚պատմվածքը, որը նմանչէ ուրիշ ոչ մի հեքիաթի:

Ինձ պատմվածքի մեջ ամենաշատը դուր է եկել այս արտահայտությունը. ՙԱմենակարևորը աչքովչես տեսնի, սիրտն է միայն սրատես՚: Աղվեսի տված այս խորհուրդը կարծում եմ պատմվածքի ամենագեղեցիկ ու կարևոր միտքն է: Այն բոլորին սովորեցնում է, որ կարևոր չէ, թե ինչ ես տեսնում, կարևոր է այն, թե սիրտդ ինչպես է զգում: Կա մի հատված, որտեղ Իշխանն ինքն էլ հասկանում է, որ վարդի հետ ոչ թե պետք է խոսել կամ ուղղակի հիանալ նրանով, այլ զգալ նրա բուրմունքը:

Փոքրիկ Իշխանը երեխա էր և չէր ուզում մեծանալ, քանի որ մտածումէր, որ մեծերը շատ անհասկանալի ու տարօրինակ են և հետաքրքրված են միայն թվերով: Փոքրիկ Իշխանը շատ բարեհամբույր, ընկերասեր և իր մոլորակը բոլոր բաոբաբներից մաքրող,պարտաճանաչ տղա էր: Նա մի անգամ գտավ մի վարդ և կարծեց, որ իր վարդն աշխարհում միակն է ու ամենագեղեցիկը, բայց հետո,երբ սկսեց նրան խնամել, հասկացավ, որ վարդը շատ քմահաճ և անշնորհակալ է: Իսկ երբ այգում տեսավ այդ վարդի նման հազարավոր վարդեր, շատ հիասթափվեց, որովհետև իր վարդն ասել էր, որ ինքն աշխարհում միակն է:

Սակայն Փոքրիկ Իշխանը միայն այդ պահին հիասթափվեց: Հետո, երբ հանդիպեց աղվեսին, ամեն ինչ փոխվեց:Աղվեսն Իշխանին հասկացրեց, որ բոլոր վարդերն էլ նույնն են, բայց այն վարդը, որին դու խնամել և քո հոգատարությունն ես նվիրել, դառնում է ամենասիրելին ու թանկը: ՙԴու հավերժ պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես՚,-ասաց Աղվեսը և Փոքրիկ Իշխանին բացատրեց, թե ինչ է ընտելացնելը և ընկերությունը:

Այս մոլորակում Իշխանը շատ կարևոր բաներ հասկացավ: Շատ գեղեցիկ, հուզիչ և ուսուցողական պատմություն է, որն իր ընթերցողին սովորեցնում է հավերժ պատասխանատու լինել նրանց համար,ում ընտերացրել ենք:

Բարության, երազանքի և հավերժ փոքրիկ մնալու մասին այս հրաշալի ստեղծագործությունը ես խորհուրդ կտամ ընթերցել իմ բոլոր ընկերներին:

Գովազդ

Եթե դուք էլ եք ուզում ունենալ չքնաղ վարդի ու խելացի աղվեսի պես ընկերներ, ապա շտապեք գնել և կարդալ Էքզյուպերիի Փոքրիկ Իշխանը պատմվածքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s