Հորինի՛ր աշնանային մի սիրուն հեքիաթ: Հեքիաթդ նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Անգի՛ր սովորիր նաև Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:
Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
- Կապույտով նշված բառերը բացատրի՛ր: Խաշամն- Աշնան ծառերից թափված չոր տերևներ, անհամարձակ- վախկոտ, ոչ խիզախ, որոտալ- գոռգոռալ, կծկվել- կուչ գալ:
- Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր: Մշուշ- մառախուղ, շղարշ- քող, վարագույր, քամի- զեփյուռ.
- Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:
4. Կարդալիս՝
ա) ի՞նչ գույներ ես տեսնում- ոսկեգույն, կարմիր, դեղին, շագանակագույն:
բ) ի՞նչ ձայներ ես լսում- տերևների խշշոց և քամու սուլոց:
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՔՄԱՀԱՃ ՈՍԿԵ ԱՇՈՒՆԸ
Կար- չկար մի Աշուն կար, նա միշտ գլուխ էր գովում, թե ամենագեղեցիկն է: Նա ուղղակի պաշտում էր ինքն իրեն: Բայց մի օր նրան հյուր եկավ Ամառը, ով շատ համեստ, շնորհքով մի եղանակ էր: Նա շատ էր տանջվում, որպեսզի սովորեցներ աշնանը լինել ավելի պարկեշտ, համեստ ոչ քմահաճ: Մի օր Ամառը Աշնանը ասաց.
- Աշո’ւն, ինձ թվում է դու պետք է դպրոց հաճախես, սովորես, խելոքանաս:
- Ին՞չ դպրոց, գժվել ես, ինչ է, ես ավելի կարևոր գործեր ունեմ, ո՞վ պետք է իմ փոխարեն կանգնի հայելու դիմաց և հիանա:
- Ես վստահեցնում եմ քեզ, այնտեղ դու լիքը ընկերներ կգտնես, և կընկերանաս նրանց հետ, քեզ դուր կգա:
- Լավ, Ամառ, քանի որ դու իմ ընկերուհին ես, ես քեզ համար կհաճախեմ դպրոց:
- Ես վստահ եմ, դու կկարողանաս:
Հաջորդ օրը նրանք գնացին դպրոց ընդունվելու: Բայց հենց Աշունը մտավ դպրոց, բոլոր աշակերտները հանկարծ ոսկեգույն դարձան: Աշունն ասաց տնօրենին.
- Բարև Ձեզ, ես Աշունն եմ և ուզում եմ սովորել այս դպրոցում:
- Լավ, կսովորես, բայց խնդրում եմ դադարիր բոլորին ոսկեգույն դարձնել:
- Իհարկե:
Հաջորդ օրը Աշունը պատրաստ էր դպրոց գնալ:
Երբ նա մտավ դասարան, բոլորը ուշադրությամբ նայում էին նրան և հիանում նրա գեղեցկությոամբ:
Ամեն վայրկյան Աշնան ծառերից դասարանի հատակին էին ընկնում ոսկեգույն, կարմիր, դեղին տերևները, իսկական տերևաթափ էր կատարվում դասարանում:
Երբ ուսուցչուհին կանչեց Աշնանը գրատախտակի մոտ և տվեց կավիճը, որպեսզի նա գրի, Աշունն ասաց.
- Պետք չէ ինձ ոչ մի կավիճ, ոչ մի գրիչ և անգամ գունավոր մատիտներ: Ես որպես գունավոր մատիտ օգտագործում եմ իմ տերևները, որպես գրիչ իմ մերկ ծառերի ճյուղերը, իսկ որպեսզ կավիճ իմ մռայլ ամպերը:
Եվ բոլորի աչքի առաջ նա սկսեց ամպերով գրել:
Երբ նա տուն վերադարձավ, Ամռանն ասաց.
-Ինձ դպրոցում շատ դուր եկավ և ես կայցելեմ դպրոց շաբաթվա բոլոր օրերը, և գիտե՞ս, այնտեղ ասացին, որ Ձեր ցանկությամբ կարող եք նաև շաբաթ և կիրակի օրերը հաճախել դպրոց: Եվ ես ուրախությամբ համաձայնեցի:
— Ապրես, ուրեմն շաբաթ և կիրակի է՞լ ես գնալու դպրոց՝ առանց հանգստանալու:
— Այո, ես իմ բոլոր քմահաճույքների և զարդերի մասին կմոռանամ և կդառնամ համեստ, օրինակելի, խելացի Աշուն, դե իհարկե ոսկե Աշուն, քանի որ մեր կողմերում ինձ այդպես են ասում:
Եվ այդ օրվանից բոլորը Աշնանը ճանաչում էին ոչ միայն որպես գեղեցիկ ու ոսկեգանգուր աղջիկ, այլ նաև խելացի ու համեստ աշակերտուհի: Դպրոց հաճախելով նա հասկացավ, որ կարևորը միայն արտաքին գեղեցկությունը չէ: