Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է… Համո Սահյան

Անգի՛ր սովորիր Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…» բանաստեղծությունը:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Քանի որ բնությունը գունավորվել, կարծես գունավոր զգեստներ էր հագել, տպավորություն է, թե բնության բնակիչները ուրախացել և ծափահարում են:

2.Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:          Ոսկի են թվում տերև ու ճյուղ,                                                                                        Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,                                                                                                    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ինձ այս հատվածն է դուր գալիս, քանի որ, երբ ինձ այդ դեղին բոցերի ու հրդեհների մեջ եմ պատկերացնում, ինձ զգում եմ ֆիլմի մեջ և զգում եմ այդ տաքությունը:

3.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա: Բանաստեղծությունը ունի թե՛ գույներ, թե՛ ձայն և թե՛ շարժում: Ահա այս հատվածը ունի գույն. Ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

4.Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել-10 տառ,11 հնչյուն,  տերև — 4 տառ, 5 հնչյուն, ոսկի- 4 տառ, 5 հնչյուն, ջրվեժ- 5 տառ, 5 հնչյուն

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր: Բանաստեղծությունում Համո Սահյանը նկարագրում է խոր աշուն: Պատմում է, որ թռչունները, առուն, ծառերը, և ջրվեժը ծափահարում են քամուն և այդպես ցույց տալիս իրենց ուրախությունը: Ամենուրեք դեղին բոցերին նմանվող տերևներ են, մերկ ծառեր: Բայց այդ սառը և ցուրտ աշնան մեջ ամեն ինչ անչափ գեղեցիկ ու գունեղ է, իսկ քամին իրեն այդ գանձերի տերն է զգում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s