Մայրենի. Տնային առաջադրանք

Կատարի՛ր առաջադրանքները:

   1.Հաշվի´ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

Երևան — 5 տառ, 7 հնչյուն:

Արև- 3 տառ, 4 hնչյուն, ոզնի-4 տառ,5 հնչյուն,  ոհմակ- 5 տառ 6 հնչյուն, հրեղեն-6 տառ, 6 հնչյուն,  երախտամոռ- 9 տառ, 10 հնչյուն,  տերև- 4 տառ, 5 հնչյուն,  հարևան- 6 տառ 7 հնչյուն, եղանակ- 6 տառ, 7 հնչյուն , սեղան- 5 տառ, 5 հնչյուն, երազ- 4 տառ 5 հնչյուն:

2. Տրված բառերը վանկատի՛ր (վանկերի բաժանի՛ր): Բառերի դիմաց գրված է վանկերի քանակը:

Օրինակ՝ արահետ (3)- ա-րա-հետ

Արահետ (3)- ա-րա-հետ, կածան (2)- կա-ծան, հերոս (2) հե-րոս, բերանբաց (3)- բե-րան-բաց, արկածային (4)- ար- կա- ծա-յին, արդարադատ (4)–ար-դա-րա-դատ, կարգապահ (3)-կար-գա-պահ, հերթական (3) – հեր-թա-կան, մատակարարել (5) – մա-տա-կա-րա-րել, ազատասեր (4) – ա-զա-տա-սեր:

3Տրված են վանկեր: Վերականգնի´ր վանկատված (վանկերի

բաժանված) բառերը

Օրինակթե-թե-վա-նալ – թեթևանալ:

 Ա. Տե-րև -տերև, ա-րև-մուտք –արևմուտք, ա-րև-կող –արևկող, Տա-թև-Տաթև:

Բ. Տե-րե-վա-թափ –տերևաթափ, անձ-րե-վա-յին-անձրևային, ա-րե-վոտ –արևոտ, սե-վուկ –սևուկ,  բե-վե-ռա- յին –բևեռային,  ձե-վա-կան – ձևական, թե-վա-վոր –թևավոր,  ու-ղե-վոր –ուղևոր:

4.  Նախորդ վարժության Ա և Բ  շարքի բառերը գործածելով՝ մի սիրուն աշնանային  պատմություն հորինի՛ր:

Տաթևն Արևմուտքից նայում էր անձրևային տերևաթափին: Սևուկ ամպերը ձևական անձրև էին մաղում, իսկ տերևները թռչում էին օդում: Անձրևային օրվա պատճառով թռչունները հազիվ և ծուլորեն էին թռչում: Տաթևը սկսեց մրսել, բայց չէր ուզում այդ գեղեցիկ տեսարանը բաց թողնել: Թռչունները շենքերի վրա անցքեր էին փնտրում՝ պատսպարվելու համար, քանի որ անձրևն ավելի էր ուժգնանում: Եղանակը սառը և խոնավ էր, ծառերը մերկացած ու մրսած էին, բայց մեկ է, տեսարանը հիասքանչ էր: Մսրդիկ հովանոցներն անգամ մեկ վայրկյան չէին փակում, բայց դրա հետ մեկտեղ հիանում էին տերևաթափով և անձրևի գեղեցիկ կաթիլներով: Այդ մարդկանց շարքերում էր նաև Տաթևը, ով հենց այդ օրն էր հասկացել, որ աշունն իր ամենասիրելի եղանակն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s