
Ողջույն, ես այսօր կպատմեմ իմ հերոսի մասին.
Բոլոր երեխաները գիտեն, որ հայ ազգը շատ հերոսներ ունի, ովքեր քաջաբար միշտ հաղթել են նույնիսկ ամենադժվար մարտերում: Ես ունեմ մի հերոս, ով ամենից քաջ է: Նա իմ եղբայրն է, ով հիմա ծառայում է ինձ համար, ընկերներիս համար և կարևորը Հայրենիքիս համար: Իմ Լևոն եղբորը ես իհարկե շատ եմ կարոտում, բայց հասկանում եմ, թե նա որտեղ է և ինչ կարևոր գործով է զբաղված, հետևաբար չեմ փորձում նրան անհանգստացնել և անհամբեր սպասում եմ վերադարձին: Իմ եղբայրն իսկական հերոսի արտաքին ունի՝ նա շատ բարձրահասակ է, ուժեղ, խիզախ, կապուտաչյա, թիկնեղ: Եվ այո, նրա ու բոլոր մյուս զինվորների շնորհիվ է, որ մենք կարող ենք հանգիստ քնել և ապրել ազատ ու անկախ Հայրենիքում:
Յուրաքանչյուր երեխայի համար իր հերոսը երևի եղբայրը, հայրը, հորեղբայրը, քեռին կամ պապիկն է: Նրանց միջոցով ենք մենք ճանաչում մեր տարբեր ժամանակների հերոսներին ու հպարտանում նրանց խիզախ արարքներով: Իմ հերոսը եղբայրս է ու ես շատ հպարտ եմ, որ նա մյուս քաջ զինվորների նման այս պահին արթուն կանգնած է սահմանին և թույլ չի տալիս թշնամուն ոտք դնել դեպի Ազատ, անկախ Հայաստան ու Արցախ: