Իմ Ճանապարհը

  ՃԱՆԱՊԱՐՀ

Կար-չկար մի տիեզերք կար մոլորակներով, երկնաքարերով, աստղերով:

Բայց այդ տիեզերքում մի բնակիչ էլ կար, դա տիեզերական ճանապարհն էր: Այդ ճանապարհի անունն էր ՏիեզերաՃանապարհ. Մենք տեսել ենք սովորական գծերով ճանապարհ գետնի վրա…. Իհարկե այ հենց այդ նույն ճանապարհը կար տիեզերքում: Մի օր այդ ճանապարհը մտածեց. «Ես այնքան մեծ աչքեր ունեմ, որ տեսնում եմ երկրի վրա ոնց են ճանապարհը գունավոր ներկում: Ես էլ եմ ուզում լինել գունավոր: Իսկ եթե մեր մոլորակի վարպետներին կանչեմ գան ինձ ներկեն»:

Իդեպ մոլորակի վարպետները Մարսն ու Վեներան էին: Եվ ճանապարհը կանչեց նրանց, պատմեց իր գանգատների մասին և Վեներան ու Մարսն անցան գործի:

Ճանապարհը հարցրեց

  • Իսկ ինչո՞վ եք ներկելու ինձ, մի՞թե իջնելու եք երկիր ներկեր վերցնեք գաք:
  • Ոչ մեր սիրելի ՏիեզերաՃանապարհ, մենք մոլորակներս ունենք գույներ և հիմա հենց մեր գույներով կներկենք քեզ:
  • Լավ սկսեք:

Բայց մի անսպասելի բան տեղի ունեցավ: Ներկելու ընթացքում մոլորակները դիպչեցին ճանապարհին և այլևս չկարողացան պոկվել, սոսնձվեցին մնացին տեղում ՏիեզերաՃանապարհի վրա: Վեներան Մարսին ասաց.

  • Մա՛րս քո ներկը փոխելու ժամանակը չէ՞ր, դե այսինքն ներկդ փչացա՞ծ էր:
  • Այո ճիշտ է ո՜նց էի մոռացել, որ ներկս փչացել է ու կպչուն է դարձել:

Տիեզերաճանապարհն ասում է.

  • Հանգստացեք բան չկա, հիմա հարևաններին կկանչենք կգան կօգնեն ձեզ պոկվել իմ վրայից:

Շուտով այստեղ հավաքվեց ամբողջ տիեզերքը:

Նրանք քաշեցին քաշեցին ուղիղ 3 oր 3 ժամ և վերջապես կարողացան Մարսին և Վեներային պոկել:

Դրանից հետո ճանապարհը հասկացավ, որ իսկական ընկերները միշտ օգնության են հասնում, բայց նաև հասկացավ որ ուրիշներին նմանվել պետք չի:

Հեղ.՝ Եվա Պապյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s