Մանչուկը շատ բարի, խելացի և ընկերասեր տղա էր, ինչում համոզվեցի վիպխակն ընթերցելուց հետո: Նա սիրում էր իր մայրիկին, հայրիկին, քույրիկին և եղբորը: Մանչուկն անդադար երազում էր շնիկ ունենալու մասին, որը նվեր ստացավ ծնողներից իր ծննդյան օրը: Չնայած այն բանին, որ նրա երազանքն իրականացավ և նա շնիկ ունեցավ, միևնույնն է, Մանչուկը չմոռացավ իր լավագույն ընկերոջը՝ Կառլսոնին: Այսքան ընկերասեր ու բարի տղա էր Մանչուկը:
Կառլսոնն իմ իմացած բոլոր հեքիաթների հերոսներից ամենազվարճալին ու հետաքրքիրն է: Զարմանալի է, թե այդքան թմբլիկ ու շատակեր լինելով հանդերձ նա ինչպես էր կարողանում բարձր-բարձր թռչել: Նույնիսկ ոչ ոքի համար պարզ չէ, նա իրականում գոյություն ուներ թե՞ միայն Մանչուկի երևակայական ընկերն էր, բայց ամենակարևորն այն է, որ ես բացահայտեցի, թե որքան նվիրված ու հարազատ կարող է լինել ընկերը:
Ես անպայման խորհուրդ եմ տալիս ընթերցել Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը և Մանչուկը» հիանալի և զվարճալի հեքիաթը, ինչպես նաև դիտել մուլտֆիլմի բոլոր սերիաները:
Իսկ սա իմ ամենասիրելի հատվածն է այս փոքրիկ վիպակից.
«Իսկ մեզ ինչո՞ վ կհյուրասիրեն, — հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ: — Ամենից առաջ՝ տորթով: Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն մոմերով: — Հրաշալի՜ է – գոչեց Կառլսոնը: — Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ: Չի՞ կարելի քո մայրիկին խնդրել, որ ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով…»: