ՈւԹՈՏՆՈՒԿ ՆԱՊԱՍՏԱԿԸ

Այո՛, Ռուսաստանում ինձ հետ հրաշք բաներ քիչ չեն պատահել։

Մի անգամ հետևում էի մի արտասովոր նապաստակի։

Նապաստակը շատ արագավազ էր։ Վազում է ու վազում, գոնե մի րոպե հանգստանա։

Երկու օր, առանց ձիուց իջնելու, վազում էի նրա հետևից, բայց հասնել չկարողացա։

Իմ հավատարիմ շունը՝ Դիանկան, ոչ մի քայլ նապաստակից ետ չէր մնում, իսկ ես ոչ մի կերպ չկարողացա մի գնդակի տարածություն մոտենալ։

Երրորդ օրը, այնուամենայնիվ, կարողացա խփել այդ անիծված նապաստակին։ Հենց որ ընկավ խոտի վրա, ես ձիուց ցած թռա և սկսեցի նայել։

Երևակայեցեք իմ զարմանքը, երբ ես տեսա, որ այդ նապաստակը բացի սովորական ոտքերից, պահեստի ոտներ էլ ունի։ Նա ուներ չորս ոտք փորի վրա և չորս ոտք մեջքի վրա։

Այո՛, մեջքի վրա ուներ հրաշալի ամուր ոտքեր։ Երբ ներքևի ոտքերը հոգնում էին, նա շուռ էր գալիս մեջքի վրա՝ փորը դեպի վեր և պահեստի ոտքերով շարունակում փախչել։

Զարմանալի չէ, որ ես երեք օր շարունակ խելագարի նման վազում էի նրա հետևից։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Անծանոթ բառ չկա:
  2. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հականիշ (հակառակ իմաստ) բառերը:

Զարմանալի — սովորական

Արտասովոր — հասարակ

Վազել — քայլել

Հավատարիմ — դավաճան

Ընկնել -բարձրանալ

  1. Ընդգծված ընդարձակ նախադասությունները համառոտիր, թող միայն ո՞վ, ի՞նչ արեց հարցերին պատասխանող բառերը:

Նա ուներ:

Ես վազում էի:

  1. Շարունակի՛ր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power ponit-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը:

Ես զարմացած նայում էի ընկած նապաստակին, մեկ էլ հանկարծ նա արթնացավ ու վախից կապտած սկսեց վազվզել իմ շուրջ: Անհավանական է, բայց ես բռնեցի նրան: Նա իր չորս ձեռքերով և ոտքերով փաթաթվեց իմ վզին, որպեսզի խեղդի ինձ: Այդ ժամանակ ես հավաքեցի բոլոր ուժերս և բացի իմ երկու ձեռքից, բացեցի նաև երրորդ և չորրորդ ձեռքերս, միանգամից բռնեցի այդ նապաստակի ականջներից ու ասացի.

-Լսի՛ր, շլդիկ, եթե դու չորս ոտք ունես, ես էլ ունեմ չորս ձեռք:                                                                Նապաստակը վախից և ականջների ցավից հազիվ շունչ քաշեց և մի կերպ սկսեց խոսել.

-Լավ, որ այդպես է, հանձնվում եմ, արի հաշտվենք: Այդպես ես քեզնից այլևս չեմ փախնի, հետևաբար դու էլ իմ ականջները բաց կթողնես:

-Լավ, ասացի ես, — մեզ նմանը աշխարհում չկա: Քանի որ դու չորս ոտք ունես, իսկ ես չորս ձեռք, ուրեմն արի միասին գնանք անտառ և բոլոր գազաններին ցույց տանք, որ ամենաուժեղն, ամենաարտասովորն ու ամենաարագավազը մենք ենք:

Այսպես նրանք ընկերացան և այս դեպքով ավարտվեց Բարոն Մյունհաուզենի և զարմանալի նապաստակի բռնոցին:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s