Մեծ գյուտարարը. Ջաննի Ռոդարի

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի


Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

Մի անգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
— Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
— Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

  1. Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա: Մի մեքենա, որն առանց վարելու, միայն հրամանով կտաներ մարդուն իր ուզած տեղը:
  2. Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը: Մեծ, երկար, թանկ, հազարավոր, հետաքրքիր:
  3. Պատմության գոյականներն առանձնացրու՛, նրանց ածականներ ավելացրու՛ և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

Երիտասարդ- բարձրահասակ երիտասարդ

Գիտնական- իմաստուն գիտնական

Ցերեկ- արևոտ ցերեկ

Գիշեր- մութ գիշեր

Տարի- լավ տարի

Պանիր- աղի պանիր

Առավոտ- անձրևոտ առավոտ

Ամիս- ցուրտ ամիս

Գիրք- հաստ գիրք

Նավ- դիմացկուն նավ

Ջրաներկ- կարմիր ջրաներկ

Մազ- շագանակագույն մազ

Լուսին- դեղնասպիտակավուն լուսին

Գնացք- մարդաշատ գնացք

Կոշիկ- բարձրակրունկ կոշիկ

Մեքենա- դանդաղաշարժ մեքենա

Ձեռք- հզոր ձեռք

Ծով- մեծ ծով

Գույն- դեղին գույն

Անցք- մեծ անցք

Աձրևանոց- լայն անձրևանոց

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s