Երբ տունը դառնում է դպրոց…

Ողջույն: Գիտենք, որ հիմա արտակարգ իրավիճակ է և բոլորս տանն ենք: Դրա համար էլ ես որոշեցի մի փոքր ձեզ պատմել, թե ինչպե՞ս եմ անցկացնում իմ օրը տանը, գնացինք: Առավոտյան արթնանում եմ, լվացվում եմ, թարմանում, հագնվում և պատրաստվում, որ նախաճաշեմ: Նախաճաշից հետո բացում եմ համակարգիչս, ստուգում էլեկտրոնային փոստս, որ տեսնեմ օրվա առաջադրանքները:

Հետո սկսվում է մեր տեսադասը, որից հետո արդեն սկսում եմ տնային հանձնարարությունները կատարել:

Որպեսզի օրվա ընթացքում շատ չձանձրանամ, աշխատում եմ շատ ընթերցել, խաղալ ու նաև զբոսնել: Կարդում եմ Ջաննի Ռոդարիի, Հանս Քրիստիան Անդերսենի, Ղազարոս Աղայանի հեքիաթները, իսկ երեկոյան մայրիկիս, հայրիկիս ու տատիկիս հետ խաղում եմ մոնոպոլիա, լոտո, այլ կերպ:

Ուզում եմ ասել, որ ուղեղս մարզելու համար նաև մանկական խաչբառ եմ լուծում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, խանութ-խանութ եմ խաղում, որի ժամանակ ուրախ թվաբանություն եմ անում:

Տնային դպրոցի օրերին բավականին ուսումնական տեսանյութեր եմ պատրաստել: Օրինակ՝ կանանց միամսյակի հետ կապված, հետո տատիկիս հետ աղվեսախաղ եմ խաղացել, զատկական միջինքի գաթա եմ թխել, հիգիենայի ստուգատեսին եմ մասնակցել և պատմել կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների մասին: Նաև մայրիկիս հետ խաղային ֆլեշմոբ եմ արել, խաղացել եմ սիրված կլաս խաղը, ինչպես նաև ծաղկազարդի մասին նյութ եմ պատրաստել:

Մի կարևոր բան էլ ավելացնեմ: Չեմ մոռացել մարզվելու մասին: Ամեն օր տանը մարմնամարզություն և պարի դաս եմ անում: Բայց ուզում եմ խոստովանել, որ չնայած զբաղված լինելուն, միևնույնն է տանը ձանձրալի է: Կարոտում եմ դպրոցս և դասընկերներիս և հույս ունեմ, որ շուտով նորից կհանդիպենք:

Առայժմ:IMG_2020-04-04_22-32-08

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s