Հեռավար Ծաղկազարդ

Ողջույն: Ինչպես գիտենք, ապրիլի 5-ին Ծաղկազարդ է: Այն իմ ամենասիրելի տոներից է, որը նշում ենք Սուրբ Հարության տոնի՝ Զատկի նախորդ կիրակի օրը: Ամեն տարի Ծաղկազարդին ես ընտանիքիս անդամների հետ գնում եմ եկեղեցի, ուռենու ճյուղերից հյուսված ծաղկեպսակներ ու ծաղիկներ գնում, մոմ վառում, լուսանկարվում, իսկ հետո տանը տատիկիս հետ որևէ քաղցրավենիք պատրաստում:

Քանի որ այս տարի կորոնավիրուսի պատճառով տանն ենք մեկուսացված, այդ ամենը չի լինի, դրա համար էլ որոշեցի մի փոքր տեղեկություն գրել Ծաղկազարդի մասին և տեղադրել տարբեր տարիների լուսանկարներ:

Ծաղկազարդը կամ ծառզարդարը գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»: Ծաղկազարդի օրը հայկական եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ Ծաղկազարդ։

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s