Աչքերի գանգատը. Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց  հայտնվեցին Կոպերնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք, թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
— Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով,
աստղացույցերով:

  1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ: Իմ աչքերը երկու գեղեցիկ բան են տեսել՝ առաջինը մայրիկս է, երկրորդը իմ դպրոցը:
  2. Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: Անհասկանալի բառ չկա:

 

  1. Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի: Դար-դարեր, կյանք-կյանքեր, մանրադիտակ-մանրադիտակներ, ջուր-ջրեր, կաթիլ-կաթիլներ, գիշեր-գիշերներ, գազանանոց-գազանանոցներ, աստղադիտակ-աստղադիտակներ, թոշակ-թոշակներ: Աչքեր-աչք, աստղեր-աստղ

 

 

 

 

  1. Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:

 

Նշաձև աչք, լավ բախտ, շատ դարեր, անհոգ կյանք, փայլփլուն արեգակ, փոքրիկ կաթիլ, մաքուր ջուր, երկնագույն երկինք, հետաքրքիր աստղադիտակ, գեղեցիկ մանրադիտակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s