հԻշՈղՈւթՅուՆ

Հիշողություն

Ղազարոս Աղայան

 

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:


Այժմ  նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:


Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու      թշնամին:


Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի’ր:

Կրկիննորից, հափշտակել- գողանալ,  սնուցած- կերակրած, ավերակ- քանդված, կպցնել- ամրացնել, շինել- սարքել,:

Օրինակ՝

կպցնել-ամրացնել

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում: Հիշում էր իր հի՜ն բույնը իր ձագուկներին: Եվ նոր բույն շինելիս երգում էր:
  2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը: Ծիծեռնակը բարի էր, աշխատասեր և հոգատար մայրիկ էր:
  3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:                                                                 Տխուր ծիծեռնակի երգը…                                                                                  Ծիծեռնակը բույն էր շինում,
    Ե՛վ շինում էր , և՛երգում,
    Ամեն մի շյուղ կպցնելիս՝
    Առաջվա բույնն էր հիշում:

 

  1. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչ Ի՞նչ էր անում
Ծիծեռնակ Շինում
Բույն Երգում էր
Ավերակ Հիշում էր
Շյուղ Կարկատել
Տարի Հափշտակեց

 

  1. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Պարուհի ծիծեռնակը

Կար- չկար մի զվարճալի ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում պարել: Մի անգամ նա որոշեց գնալ բեմ և պարել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s