Թումանյանական օրեր, իմ սիրած հեքիաթը, նամակ Թումանյանին

Ծանոթացում Հովհաննես Թումանյան պապիկի հետ

Բարև ձեզ: Շատ չհետաձգելով ասեմ, թե այսօրվա իմ նյութն ո՞ւմ մասին է լինելու:  Քանի որ այսօր Թումանյան պապիկի 151 ամյակն է, ես խոսելու եմ Նրա մասին: Գիտե՞ք Թումանյանական հեքիաթներ, օրինակ «Անխելք մարդը», «Բարեկենդանը», «Ձախորդ Փանոսը» և այդպես լիքը հեքիաթներ: Սիրու՞մ եք դուք Հովհաննես Թումանյանին և սիրում եք նրա հեքիաթները, ասացե՞ք: Գիտե՞ք, որ Հովհաննես Թադևոսի Թումանյանը ծնվել է 1969թ-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

Թումանյանական հեքիաթներից իմ ամենասիրելի հեքիաթը «Անբան Հուռին» է, հատկապես այս հատվածը.

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է.

Բամբակը կորիզոտ է։

Մաստակ պիտի, որ ծամեմ,

Կըտերը տիտիկ անեմ,

Անցնողին մըտիկ անեմ.

Ուտեմ, խմեմ,

Մըթնի, քընեմ։

Նամակ Թումանյանին

Շատ եմ սիրում քեզ,  իմ սիրելի Հովհաննես պապիկ, շնորհակալ եմ քեզ հրաշալի, հետաքրքիր, իմաստուն, մեկ մեկ էլ նաև ծիծաղելի հեքիաթների համար: Միշտ սիրել եմ ու կսիրեմ քո հեքիաթները, դու իմ ամենասիրած հեղինակներից ես: Երանի դեռ ողջ լինեիր, գիտե՞ս ինչու պապիկ, որովհետև այդ դեպքում օրեցօր կավելանային լիքը հեքիաթներ: Գիտե՞ս, Հովհաննես պապիկ հեքիաթներիցդ ո՞րն եմ ավելի շատ սիրում և միշտ հաճույքով

կարդում: «Անբան Հուռին», այն շատ զվարճալի, բայց նաև  ուսուցողական հեքիաթ է, ինչպես քո բոլոր հեքիաթները: Ես խոստանում եմ, որ քո հեքիաթների գրքերը միշտ կլինեն իմ գրասեղանի անբաժանելի մասնիկը:

Սիրով՝ քո թոռնիկ Եվա Պապյան:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s