Այցելություն «Հակոբ Գյուրջյանի» ցուցասրահ

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՅՑ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Բարև ձեզ: Գիտե՞ք, թե ես իմ դասարանի հետ այսօր ուր եմ գնացել, Ազգային պատկերասրահի «Հակոբ Գյուրջյանի» ստեղծագործությունների ցուցասրահ: Հիմա ես ձեզ մի փոքր կպատմեմ, թե ինչ եմ արել այնտեղ և ինչ եմ տեսել: Սկզբում մենք բոլորս նստեցինք ավտոբուս, հասանք տեղ, այնտեղ մեզ դիմավորեց գիտաշխատող ընկեր Մարգարիտան: Մենք նախ շրջեցինք մի քանի հարկերով և հետո հասանք այնտեղ, որտեղ Հակոբ Գյուրջյանի քանդակներն էին: Տեսանք նրա քանդակները, ուսումնասիրեցինք դրանք: Այնտեղ մենք իմացանք, որ կա քանդակի մի քանի տեսակ, օրինակ, եթե քանդակը պատկերում է միայն մարդու գլուխն ու մարմնի կեսը, դա կոչվում է կիսանդրի, իսկ միայն դեմքը՝ դիմաքանդակ: Նաև այնտեղ մենք ծանոթացանք երեք ոսկե կանոններին, դրանք էին՝ լուռ մնալը, իրերին ձեռք չտալը և իրար չհրմշտելը: Հետո մենք իմացանք, որ այն քանդակները որոնք դրսում են, կոչվում են արձաններ, իսկ որոնք ներսում են, կոչվում են քանդակներ: Հետո եկավ ամենասպասված, ամենասիրված պահը. մեզ այնտեղ բաժանեցին թղթեր և ասացին, որ այն քանդակներից, որոնք հավանում ենք, թղթային տարբերակով նկարենք: Մենք սկսեցինք նկարել: Ես ընտրեցի կատվի քանդակը և մի գեղեցիկ կատու նկարեցի: Բոլորը իմ նկարը հավանեցին: Երբ բոլորս նկարեցինք, ավարտեցինք, մեզանից նկարները վերցրեցին, դակեցին և թղթապանակի մեջ դրեցին: Ստացվեց գիրք: Այնտեղ մեզ տվեցին հատուկ ձեռնոցներ և մենք հնարավորություն ստացանք դիպչելու քանդակներին, բայց իհարկե շատ զգույշ: Դե հետո այդ գիրքը ընկեր Մարգարիտան հանձնեց Ընկեր Մանուշակին և իրար ասեցինք ցտեսություն, շնորհակալություն և, որ անպայման առանձին կայցելենք Հակոբ Գյուրջյանի թանգարան: Հետո վերադարձանք  դպրոց, ձայնագրեցինք մեր տպավորությունները և դիտեցինք լուսանկարները: