Եղևնին

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Արահետ- ճանապարհ, բացատ-բացավայր, բուք-բորան, վաղորդյան- լուսաբաց, ցող- շողք, գոհար, թանկարժեք քար, աբրեշում- տես մետաքս, խարույկ- հրատ, հրճվանք- ուրախություն, պերճ-շքեղ:

Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից: Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում:

Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:  Եղևնին չէր ափսոսում, որ էլ անտառում չէ:

  1. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին: Հպարտ էր, որովհետև նա զուգվել զարդարվել էր և նրա շուրջ պտտվում էին լիքը երեխաներ:
  2. Նամակ գրի՛ր եղևնուն: Բարև սիրելի Եղևնի: Նախ շնորհավորում եմ քո գալիք Նոր տարին: Ինչպես ես նախ ես քեզ շատ եմ հավանել այս հեքիաթում: Դու շատ լավն էիր: Ես քեզ շատ եմ սիրում ցանկացած տեղ դու ձմռանից հետո երկրորդ տեղում ես ում ես շատ եմ սիրում արդեն: