Բարև, ձմեռ

Բարև, ձմեռ…

Ես շատ ուրախ եմ, որ դու եկար: Ես քեզ շատ եմ սպասել: Գիտե՞ս ինչու եմ այդքան քեզ սիրում ու սպասում, որովհետև ձմռանը՝ փետրվարի տասնչորսին, իմ ծնունունդն է: Հա, մի բան էլ կա, նաև նրա համար եմ քեզ սիրում, որ դու քեզ հետ բերում ես Նոր տարին, դե այսինքն, Նոր տարին էլ եմ շատ սիրում: Ընդհանրապես ձմեռը իմ ամենասիրած եղանակն է,հատկապես փետրվարը: Ես քեզ ճանաչում եմ նաև հեքիաթներում, մուլտֆիլմերում , բանաստեղծություններում: Դու ցանկացած հեքիաթում, մուլտֆիլմում , բանաստեղծություններում հետաքրքիր, իմ ամենասիրելի , զվարճալի կերպարն ես: Հա, ես նաև սիրում եմ ձմեռը, քանի որ ձմեռը իր հետ բերում է ձյուն: Ես շատ եմ սիրում ձմեռը, դրա համար էլ այսքան խոսեցի ձմռան մասին: