Իմ ընտանիքը

Բարև Ձեզ: Ներկայացնում եմ իմ ընտանիքը: Հայրիկս՝ Արթուր Պապյանը, մայրիկս՝ Դիանա Պողոսյանը և ես: Հայրիկս 33 տարեկան է և աշխատում է որպես ռեժիսոր, մայրիկս 32 տարեկան է, լրագրող է: Ինձ էլ արդեն գիտեք, Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի աշակերտուհի Եվա Պապյան:

Իմ երազանքների տունը

Ես ուզում եմ, մեր տուն լիներ պաղպաղակից, որ ամեն օր էլ պաղպաղակի խանութ չգնայինք , այլ տանը ուտեինք: Ես նաև կուզեի, որ մեր տան մոտ լիներ լողավազան: Իմ սենյակի պահարանը լիներ ելակի պաղպաղակ, գրքերը՝ շաքարից, նկարը՝ լիներ մարմելադից, մայրիկի և հայրիկի սենյակի հայելին՝ շաքարավազի մանր հատիկներից, հայելու տակի պահարանը՝ շակոլադե պաղպաղակից, իսկ մահճակալը՝ ժելեից, իսկ հյուրասենյակի բազմոցը լիներ մեծ մեծ շաքարներից, հեռուստացույցը՝  քաղցր բամբակից, իսկ խոհանոցի սառնարանը լիներ տորթից,  իսկ սեղանը՝ մաստակից: Մնացածը չեմ կարող պատմել: